27 մայիսի 2010 - 18:30 AMT
Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն ԱԻ հաղթահարման ոլորտում

Մայիսի 27-ին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև «Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ընդ որում, համաձայնագիրը ստորագրելու լիազորությունը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների ու ՀՀ առողջապահության նախարարներ Արմեն Երիցյանին և Հարություն Քուշկյանին: