Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը

Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Կողմերը խոսել են Արևելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին: Նրանք ընդգծել են, որ Արևելյան գործընկերության ձևաչափը նաև Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու, կայունություն և համերաշխություն հաստատելու արդյունավետ միջոց է:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն և ԼՂ բանակցային գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---