Փոխվում Է ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարի չափը

Փոխվում Է ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարի չափը

PanARMENIAN.Net - H, L, O, P, Q և R տեսակի արտոնագրերի համար միջնորդավճարը կկազմի 150 ԱՄՆ դոլար, E տեսակի արտոնագրերի համար` 390 ԱՄՆ դոլար և 350 ԱՄՆ դոլար` K տեսակի արտոնագրերի համար: Արտոնագրի համար պետք է վճարել հարցազրույցի օրվա դրությամբ գործող միջնորդավճարի ամբողջ գումարը` անկախ այն հանգամանքից, թե վճարումը երբ է կատարվում: Օրինակ` եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար տուրիստական արտոնագրի համար և Ձեր հարցազրույցը լինելու է հունիս 4-ից հետո, ապա հարցազրույցի օրը դուք պետք է 9 ԱՄՆ դոլարի տարբերությունը վճարեք:

Տուրիստական, ուսանողական և փոխանակման ծրագրերի արտոնագրերի համար դիմում ներկայացրած անձինք այդ տարբերությունը կարող են հարցազրույցի օրը վճարել դեսպանատանը: Իսկ եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար և դիմել եք H, L, O, P, Q կամ R տեսակի արտոնագրի համար և հարցազրույցի եք գնալու հունիսի 4-ից հետո, ապա կարող եք դիմել հյուպատոսական բաժնին էլ. փոստի consyerevan@state.gov հասցեով և կստանաք անհրաժեշտ հրահանգներ` տարբերությունը վճարելու վերաբերյալ:

Միջնորդավճարի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ գործող օրենսդրության, պետքարտուղարությունը պետք է կարողանա ապահովել հյուպատոսական ծառայությունների ծախսածածկումը գանձված միջնորդավճարների հաշվին: Այս փոփոխություններով միջնորդավճարներն առավել ճշգրիտ կերպով են արտացոլում ծառայությունների իրական արժեքը: Այս կերպ անհատներին, կազմակերպություններին ու առանձին խմբերին ուղղակիորեն առնչվող այս ծառայությունների հետ կապված ծախսերը հոգում են գանձված միջնորդավճարների և ոչ թե հարկատուների միջոցների հաշվին:

Միջնորդավճարների նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2008թ.: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---