Մայիսի 28-ը համայն հայության տոնն է![]() 28 մայիսի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի պաշտոնատար այլ անձիք այցելել են Սարդարապատի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 92-ամյակի կապակցությամբ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին այս հիանալի օրվա կապակցությամբ: Ամեն անգամ մայիսի 28-ին մենք գալիս ենք Սարդարապատ և հարգանքի տուրք ենք մտատուցում նրանց, ովքեր զենքը ձեռքին մեր երկրին պարգևեց անկախություն և դրեց հայկական պետականության հիմքերը: Մայիսի 28-ը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ: Այս օրվա խորհուրդը նրանում է, որ ցանկացած ազգ պետք է ձգտի անկախության»,- ասել է վարչապետը, Սարդարապատից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Իր հերթին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այսօր հաղթանակի տոն է: «Աստված տա մեր հաղթանակները շարունակվեն և միշտ հաղթելու ձգտում լինի: Մենք հաճախ ենք հաղթել մարտի դաշտում, բայց մեզ համար թանկ են նաև խաղաղ ժամանակ տարած հաղթանակները, և այցելելով Սարդարապատ, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց հիշատակին, ովքեր զոհվել են հայրենիքի անկախության համար»,- ընդգծել է Բաղդասարյանը: Հայաստանի Արմավիրի մարզում գտնվող «Սարդարապատ» հուշահամալիրը կառուցվել է 1968-ին թուրքական զորքերի հանդեպ Հայաստանի հաղթանակի 50-ամյակի առթիվ: Հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի մեծ մասը փրկվեց թուրք զավթիչներից և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |