Սերգեյ Մովսիսյանն արագ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է

Սերգեյ Մովսիսյանն արագ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Օդեսայի շախմատի պրոֆեսիոնալ ընկերակցությունը կազմակերպել է շախմատի աշխարհի գավաթի 4-րդ խաղարկությունը, որին մասնակցում է 16 գրոսմայստեր, այդ թվում նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայից:

Առաջին փուլում Մովսիսյանը 1,5-0,5 հաշվով հաղթեց գերմանացի Արկադի Նայդիչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից:

Գավաթի խաղարկությանը մասնակցում են նաև Արլեքսեյ Շիրովը, Պավել Էլյանովը, Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Միխայիլ Գուրևիչը (Բելգիա) և Վուղար Գաշիմովը (Ադրբեջան):

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը բաց մրցաշարում, որն անցնում էր Թբիլիսիում, 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր և 1-2 տեղերն է կիսել Մերաբ Գագունաշվիլիի (Վրաստասն) հետ: Ըստ լրացուցիչ արդյունքների Քոթանջյանը գրավեց 2-րդ տեղը: Լևոն Բաբուջյանը ետ է մնում առաջատարներից 0,5 միավորով: Մրցաշարին մասնակցում է 191 շախմատիստ:

Հոլանդական Լիմբուրգ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: Գրոսմայստեր Տիգրան Գարամյանը (Ֆրանսիա) 6 միավոր է հավաքել և գրավել է առաջին տեղը: Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) 5 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը 100 մասնակիցների թվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---