Դավիթ Ռստակյան. Ջավախքում ոչ թե ընտրություններ էին, այլ Թբիլիսիից պատգամավորների նշանակում

Դավիթ Ռստակյան. Ջավախքում ոչ թե ընտրություններ էին, այլ Թբիլիսիից պատգամավորների նշանակում

PanARMENIAN.Net - Ջավախքում տեղի են ունենում ոչ թե ընտրություններ, այլ Թբիլիսիից պատգամավորների նշանակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Ախալքալաքում հայտարարել է «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանում ընտրությունները տեղի են ունեցել Վրաստանի օրենքների կոպիտ ոտնահարումներով: «Առաջին հերթին, խախտվել է ընտրական քվոտան. վեց վրացական գյուղեր ընտրում են մեկական պատգամավոր, Ախալքալաք քաղաքը և հայկական գյուղերը` նույնպես մեկական, դա այն դեպքում, որ ըստ օրենքի պետք է լինի 1 պատգամավոր 200 հոգուց: Երկրորդ, ամեն ինչ արվում է, որպեսզի հայերը չկարողանան մասնակցել ընտրություններին: Գործի են դրվում սովորական սպառնալիքներ և շանտաժ, հազվադեպ` կաշառք»,- ասել է Ռստակյանը:

Մայիսի 30-ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ախալքալաքի շրջանի մունիցիպալ խորհրդում պետք է ընտրվեր 32 մարդ: Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես էր գալիս «Ազգային խորհուրդ» միասնական բլոկով, սակայն, նախնական տվյալներով, պարտվել է: Առաջին տեղում Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունն է` «Ազգային միասնական շարժումը»: Ընդդիմությունը փաստորեն պարտվել է ողջ Վրաստանում:

Պետք է նշել, որ ընտրություններին ամենաքիչը մասնակցել են Ջավախքում, սակայն Վրաստանի ԿԸՀ տվյալներով, Նինոծմինդայում քվեարկել է ընտրողների75 տոկոսը: «Այնտեղի բնակչության երկու երրորդը Ռուսաստանում է և Ուկրաինայում և այդքան շատ քվեարկող չկա: Այնուամենայնիվ, իշխանություններն այն թիվն են «նկարել», որը նրանց ձեռնտու է»,- ասել է Ռստակյանը: Ախալքալաքում ձայնի իրավունք ունեցող 41հազար քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 10-12 հազար մարդ: Միջազգային դիտորդները զերծ են մնացել մեկնաբանություններից: «Ազգային խորհրդի» ներկայացուցիչների խոսքերով, դիտորդների հաշվետվություններում լինելու են ստանդարտ ձևակերպումներ, այն է` խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---