Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է գերտերությունների կողմից Ղարաբաղի հարցում ճնշման ավելացման պատճառը 1 հունիսի 2010 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում գերտերությունների ճնշումը Հայաստանի հանդեպ աճեց ոչ թե միջազգային մակարդակով կատարվող լուրջ քաղաքական գործընթացների պատճառով: Դա պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի ներքաղաքական խնդիրները կարելի է բաժանել երեք մասի`1-ը, ստորագրելով Հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը ցույց տվեց ողջ աշխարհին, որ պատրաստ է զիջումների գնալ, 2-ը` ՀՀ ղեկավարությունը որոշումներ կայացնելիս հաշվի չի առնում ոչ ընդդիմության, ոչ հանրության կարծիքը: «Եվ վերջինը: Որպեսզի երկրի ղեկավարության դիրքերն ամուր լինեն միջազգային ասպարեզում, նա պետք է աջակցություն վայելի երկրի ներսում, ինչն այժմ չկա»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ նման ներքաղաքական իրավիճակն է տերությունների կողմից Ղարաբաղի հարցում ճնշման ավելացման պատճառը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ըստ Հովհաննիսյանի, ՀՀ ղեկավարությունը պետք է հետևյալ քայլերը ձեռնարկի` վերջնականապես հրաժարվի արձանագրություններից, որոշումներ կայացնելիս հաշվի առնի ընդդիմության կարծիքն ու արդարություն սահմանի երկրում: «Մենք զգուշացնում ենք հնարավոր բացասական հետևանքների մասին, եթե իշխանությունները չկատարեն այդ պահանջները: Մյուս կողմից, մենք միջոցներ կձեռնարկենք սխալներ թույլ չտալու համար երկրի իշխանությունների կողմից»,-ասել է Հովհաննիսյանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |