Վահան Հովհաննիսյան. Թուրքական նավերի գնդակոծումը իսրայելյան զինված ուժերի կողմից Թուրքիայի սադրանքն է

Վահան Հովհաննիսյան. Թուրքական նավերի գնդակոծումը իսրայելյան զինված ուժերի կողմից Թուրքիայի սադրանքն է

PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից Գազայի սեկտորի շրջափակումն անընդունելի է: Հայաստանը շատ լավ գիտի, թե ինչ բան է շրջափակումը և ինչ բացասական հետևանքներ ունի այն: Բայց տվյալ դեպքում դա Թուրքիայի սադրանքն է: Եվ այն հաջողվեց: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, որպեսզի այս կամ այն կողմը հումանիտար բեռ տեղափոխի, նա պետք է միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան ընթացակարգեր անցնի: «Իսկ տվյալ դեպքում թուրքական նավերը, իբր բեռնված հումանիտար բեռներով, առանց Իսրայելի համաձայնության մտել էին վերջինիս ափամերձ շրջանները, ինչին Իսրայելը համապատասխան արձագանք տվեց»,- նկատել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---