Ռոբերտա Անաստասեն ընդունել է Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպանին

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Ռումինիայի ԱԺ նախագահ Ռոբերտա Անաստասեն ընդունեց Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցին մասնակցում էր նաև Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:

Երկկողմ հարաբերությունների ընդարձակման առումով երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այդ կապակցությամբ, բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը զուգահեռ, անհրաժեշտ համարվեց բարեկամական խմբերի փոխշփումների ակտիվացումը և համագործակցության օրակարգի կազմումը, որը զուտ օրենսդրական ոլորտից դուրս կարող է ընդգրկել նաև տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում զանազան ծրագրերի նախաձեռնումը և խրախուսումը: Միջխորհրդարանական փոխշփումների ու համագործակցության կարևոր շրջանակ համարվեց եվրոպական և միջազգային ֆորումները, ինպես նաև ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատման և ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող ծրագրերի մեջ խորհրդարանականների առավել ներգրավումը:

Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց ռումինահայ փոքրամասնության հարուստ անցյալն ու արդի շրջանում կարևոր առաքելությունը երկու երկրների կապերի ամրապնդման գործում: Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` Ռումինիայի ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց ամենայն կերպ աջակցելու այն բոլոր ծրագրերին, որոնք կոչված են էլ ավելի խորացնելու Ռումինիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող բարեկամական դարավոր կապերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---