Հայաստանի ՓՄՁ-ները միանում են բիզնեսի վարման տրանսպարենտության սկզբունքին

Հայաստանի ՓՄՁ-ները միանում են բիզնեսի վարման տրանսպարենտության սկզբունքին

PanARMENIAN.Net - Անցումը հաշվետվության ազգային համակարգից միջազգային չափանիշների, այդ թվում նաև Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի համար, թույլ կտա թափանցիկության հիմքի վրա տեղեկատվություն փոխանակել միջազգային ֆինանսական շուկաներում: PanARMENIAN.Net ի թղթակցին նման կարծիք է հայտնել հայկական աուդիտորական խորհրդատվական Grant Thornton Amiot ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Բացի այդ, նա նշել է, որ այդ անցումը թույլ կտա նաև նույնացնել հասկացություններն ու հաշվապահական հաշվառման վարումը:

Այս առնչությամբ Գուրգեն Հակոբյանը պարզաբանեց, որ, քանի որ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը միջազգային չափանիշների հիման վրա շատ բարդ գործընթաց է տեխնիկական տեսակետից, ապա միջազգային մակարդակով որոշվեց պարզեցնել այդ գործընթացը: Այսօրվա դրությամբ գործում է ֆինանսական հաշվետվության երկու տարբերակ` մեկը խոշոր կորպորացիաների և մյուսը, ավելի պարզեցվածը` ՓՄՁ-ների համար: «Դա այն դրդապատճառը հանդիսացավ, որը թույլ տվեց արագացնել ազգային չափանիշների ներդաշնակեցումը միջազգային չափանիշների հետ»,-ասել է նա:

Հայաստանի ֆինանսների նախարարությունում հունիսի 2-ին տեղի ունեցավ միջազգային չափանիշներով կազմված ՓՄՁ-ների ֆինանսական հաշվետվության հանձնման պաշտոնական արարողությունը: ՓՄՁ-ների հաշվետվութանների միջազգային չափանիշը թարգմանվել և խմբագրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացման փորձնական ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---