Հայաստանում մի շարք եզակի վիրահատություններ են կատարվել ուղեղի և ողնաշարի վրա

PanARMENIAN.Net - « Հայաստանում առաջին անգամ կատարվել է հիպոֆիզի ադենոմայի (ուղեղի բարորակ ուռուցք) էնդոսկոպիկ հեռացման վիրահատություն: Վիրահատությունը կատարվել է ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,-հայտնել է հոսպիտալի նեյրոբանական բաժնի պետ Արթուր Հակոբյանը առաջատար հայ և ռուս նեյրովիրաբույժների համատեղ մամլո ասուլիսում:

Նա ընդգծել է, որ այդ և նման վիրահատություններ կատարելու համար ՊՆ-ի աջակցությամբ Հայաստան են հրավիրվել ՌԴ նեյրովիարբուժության կենտրոնի պրոֆեսոր Յուրի Գրիգորյանն ու կենտրոնի վիրաբույժ Մուշեղ Ստեփանյանը:

Պրոֆեսոր Հակոբյանն ընդգծել է, որ նախկինում նման վիրահտությունները շատ ավելի վտանգավոր էին, քանի որ հարկավոր էր լինում գանգի ոսկրաշաղափում», իսկ այդ մեթոդը հնարավորություն է տալիս առանց կոպիտ ինվազիայի հեռացնել հիպոֆիզի ադենոման»:

Ըստ Հակոբյանի, հոսպիտալում կատարվեց ևս մեկ եզակի վիրահատություն, որի արդյունքում ոսկրային ցեմենտի օգնությամբ ամրացվեց ողնաշարի վնասված հատվածը: Այդ նոր մեթոդը կոչվում է վերտեբրոպլաստիկա: Նա հավելեց նաև, որ Ռուսաստանից ժամանած բժիշկները ցույց տվեցին վիրահատության առավել կատարյալ մեթոդ, «որն էլ կկիրառվի այսուհետ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---