ԵՄ-ն կարող էր իր վրա վերցնել Գազա ուղևորվող նավերի բեռների հսկողությունը

ԵՄ-ն կարող էր իր վրա վերցնել Գազա ուղևորվող նավերի բեռների հսկողությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Եվրամիությունը կարող էր իր վրա վերցնել Գազա ուղևորվող նավերի բեռների հսկողությունը: Դա թույլ կտար ապահովել մարդասիրական օգնության առաքումը տարածաշրջան և միաժամանակ խափանել զենքի մաքսանենգությունը: «Մենք կարող ենք շատ արդյունավետ վերահսկել Գազայի հատված ուղորդվող նավերի բեռները»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները Փարիզում բրիտանացի գործընկեր Վիլյամ Հեյգի հետ կայացած հանդիպումից հետո:

Քուշներն հիշեցրել է, որ անցյալում ԵՄ-ն արդեն օգնել է հսկողություն իրականացնել Ռաֆախ սահմանամերձ ՀԱԿ-ում` Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև:

Քուշները և Վիլյամ Հեյգն անընդունելի են համարել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նման երկու երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են արել Իսրայելին համաձայնվել արյունահեղության միջազգային հետաքննությանը: Սակայն Իսրայելը նախկինի նման կտրականապես մերժում է նման հետաքննությունը:

Միաժամանակ, Իրանը նախազգուշացրել է, որ կարող է ռազմածովային ստորաբաժանումներ ուղարկել Մահմեդական հեղափոխության պաշտպանների կորպուս` մարդասիրական օգնությամբ բեռնված նավատորմն ուղեկցելու համար, որը փորձում է ճեղքել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը, քայլ, որի դեմ ամենայն հավանականությամբ հանդես կգա Իսրայելը, գրում է The Guardian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---