Մոսկվայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել

Մոսկվայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Մոսկվայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է 10 բռնցքամարտիկ, հավաքականի գլխավոր մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը:

Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) հաղթել է ադրբեջանցի բռնքամարտիկ Ռամոզան Մոհամեդովին` 7:2 հաշվով, այնուհետև նաև Յոհանիս Միլիտոպոլիսին (Հունաստան):

2008 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 ք/կ) 4:0 հաշվով հաղթել է Մաթեուս Մալուդուին (Լեհաստան): Դերենիկ Գիժլարյանը (51 ք/կ) 16:4 հաշվով առանց դժվարության հաղթել է Նորբերտ Կալուցեին (Հունգարիա):

2008 թ. Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ) ավելի ուժեղ գտնվեց Ֆինլանդիայի մարզիկ Ալեքսանդր Վասիլևից, իսկ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր և Աշխարհի գավաթի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) հաղթեց Սանին Պոր Վրոչային (Խորվաթիա):

Սամվել Մաթևոսյանը (69 ք/կ) և Կարեն Այլազյանը (54 ք/կ) պարտվեցին ու հետագա մարտերից դուրս մնացին:

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ) և Արա Պուլուզյանը (60 ք/կ) դեռ ռինգ դուրս չեն եկել, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---