Տեղի ունեցավ ԵԱՀԿ` երիտասարդության իր աշխատանքային իրավունքների մասին իրազեկվածության վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ Հայաստանի երիտասարդների շրջանում աշխատանքային իրավունքների մասին իրազեկվածության վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը:

Հետազոտության նպատակն է ձևավորել քննարկման շրջանակներ աշխատանքային իրավունքների և աշխատանքի տեղավորման խնդիրների շուրջ: Այն նպատակ ունի նաև բարձրացնել իրենց աշխատանքային իրավունքների մասին հայ երիտասարդների իրազեկությունը և արհմիությունների դերը այդ իրավունքների խթանման գործում` հանուն ավելի լավ աշխատանքային պայմանների հայ երիտասարդների համար:

Անդրադառնալով այդ խնդրին`ԵԱՀԿ երևանյան գրասնեյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան ասաց, որ արդյունավետ գործող աշխատանքային միությունները կենսունակ քաղաքացիական հասարակության անբաժան մասն են կազմում, և միաժամանակ հանդիսանում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը: «Այսօրվա զեկույցի նպատակն է խթանել քննարկումը ՀՀ-ում աշխատանքային միությունների դերի և երիտասարդներին ներգրավելու ուղիների մասին»,-ասաց Հոֆսթարը:

Իր հերթին «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ հարցվածներից միայն 5 տոկոսն է հանդիսանում արհմիությունների անդամ: Նա նշեց երիտասարդության շրջանում արհմիությունների գործունեության մասին տեղեկատվության պակասը. « Հիմնական տարաձայնությունները գործատուի հետ առաջանում են աշխատավարձի չվճարման, ցածր աշխատավարձի և աշխատանքային պայմանագրի կետերի խախտման պարագայում: Երիտասարդների 59 տոկոսը տարաձայնությունները հարթում են բանակցությունների միջոցով: Իսկ 32, 1 տոկոսը նշում է, որ պատրաստ է դատարանի միջոցով վիճարկել իր իրավունքները»,-նշել է Ռուբեն Սարգսյանը:

Հետազոտությունն իրականացվել է 2009թ. երկրորդ կեսին ՀՀ բոլոր մարզերից 1205 երիտասարդ հարցվողների շրջանում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---