Հայաստանի նախագահն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում ուղղումներ կատարելու վերաբերյալ

Հայաստանի նախագահն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում ուղղումներ կատարելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում ուղղումներ կատարելու վերաբերյալ փաթեթում: ՀՀ նախագահի առարկությունը կոնկրետ վերաբերում է նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու մասին դրույթին:

Նախագահի առարկությունը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, նման առարկություններ ներկայացնելով, նպատակ ունի պահպանել թեկնածուների հավասարությունը, քանի որ ստացվում է այնպես, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշեց, որ ՀՅԴ-ն ողջունում է ՀՀ նախագահի առարկությունը, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուների հավասարությունը պահպանելու միտումը բխում է ժողովրդավարական սկզբունքներից:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնյաների թիվը կտրուկ աճել է, թեև, ըստ ՀՀ Սահմանադրության, անձեռնմխելիությունից կարող են օգտվել միայն պատգամավորներն ու նախագահը: «Ուստի մենք նախաձեռնեցինք այս օրինագիծը: ՀՀ նախագահի առարկությունն ընդունելի է և հասկանալի, քանի որ այն ուղղված է նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլորի համար հավասար դաշտի ստեղծմանը»,-ասել է Պետրոսյանը:

Իր հերթին «ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ես համաձայն չեմ իմ գործընկերների հետ այն առումով, թե անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնյաների թիվն աճել է, քանի որ դա վերաբերում է միայն նախընտրական արշավին,որը կարճ է տևում: Հայաստանի նման երկրներում, որտեղ կան քաղբանտարկյալ թեկնածուներ, թեկնածուները պետք է օգտվեն անձեռնմխելիությունից , կարողանալու համար ազատ վարել իրենց քարոզարշավը: Հակառակ դեպքում, նրանց դեմ կարող է արհեստական քրեական գործ հարուցվել` ձախողելու համար նրանց քարոզարշավը»,-ասել է Սաֆարյանը:

Օրինագծով նախատեսվում է, որ և պատգամավորության, և նախագահության թեկնածուները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---