Վլադիմիր Պուտին. Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին

Վլադիմիր Պուտին. Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և այլ երկրներ պատրաստ են աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, բայց չպետք է փոխարինեն հակամարտության կողմերին: Այդ մասին Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Եվ Ռուսաստանը, և գործընթացի այլ մասնակիցներ պատրաստ են աջակցել, բայց մենք չենք կարող փոխարինել Հայաստանին և Ադրբեջանին: Հետո մենք մեղավոր ենք լինելու այս կամ այն կողմի առաջ: Ես չեմ ուզում, որպեսզի հետագայում ինչ-որ մեկը կարծի, որ մենք ճնշում ենք գործադրել կողմերից մեկի վրա»,- ասել է ռուս վարչապետը:

Նրա խոսքերով, միայն Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխզիջման հանգել: «Մնացած երկրները կարող են որպես երաշխավորներ հանդես գալ, մենք մտադիր ենք այդպես գործել»,- ավելացրել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---