Էդուարդ Շարմազանով. Օբաման «դիվանագիտական արտահայտչամիջոցներով» Ադրբեջանին մեղադրեց ռազմատենչ հայտարարությունների մեջ 8 հունիսի 2010 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևին հասցեագրված ԱՄՆ նախագահի նամակում հստակ ուղերձներ կան այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքուն պետք է ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից: Այլ կերպ ասած` ԱՄՆ նախագահը նամակում «դիվանագիտական արտահայտչամիջոցներով» Ադրբեջանին մեղադրում է ռազմատենչ հայտարարությունների մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով, այդ նամակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ անգամ նշում է խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը, ինչը համապատասխանում է Հայաստանի դիրքորոշմանը: «Իսկ Ադրբեջանը հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու փոխարեն վերջերս ռազմատենչ հայտարարություններով լի «թատերականացված ներկայացումներ» է խաղարկում»,- նկատել է նա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակում, որն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ասվում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասի համար: Օբաման նաև նշել է, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորման օժանդակումը ԱՄՆ համար առաջնահերթ է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |