Հայ դեղարտադրողները կկարողանան արտահանել իրենց արտադրանքը եվրոպական շուկա 9 հունիսի 2010 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Դեղորայքի սպառման շուկաների ընդլայնման համար Հայաստանում հարկավոր է ներմուծել որակի միջազգային չափանիշների`GMP ստանդարտացման ինստիտուտը: Այդ մասին հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: «Մենք բանակցում ենք էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ`նպատակ ունենալով նման մարմին բացել նախարարություններից մեկին կից»,-ասել է նա: Ըստ Զաքարյանի, տեղի դեղարտադրողները կարող են արտահանել իրենց արտադրանքը միայն ԱՊՀ երկրներ և նրանց համար դեռևս անհասանելի են Եվրոպայի երկրների շուկաները: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ դեղորայքի ընդամենը 10-15 տոկոսը, մյուս մասը ներկրվում է: «Դեղարտադրության ոլորտը ռազմավարական է, հատկապես այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, քանի որ արտակարգ իրավիճակներում երկիրը պետք է կարողանա ինքնուրույն կերպով ապահովել իրեն անհրաժեշտ դեղորայքով»,-ասել է Սամվել Զաքարյանը: Ինչ վերաբերում է ժամկետանց և կեղծված դեղերին, ապա միությունը 2010 թ. սկսել է դիտարկում անցկացնել դեղատներում, իսկ արդյուքնենրը ներկայացվում են համապատասխան մարմիններն, քանի որ տեղի դեղարտադրողները շահագրգիռ են, որ շուկայում լինի միայն որակյալ ապրանք: Զաքարյանը կոչ է արել հայ սպառողին դեղատներում ձեռք բերել հայրենական արտադրության դեղամիջոցներ, քանի որ դրանք չեն զիջում որակով ներկրվող դեղորայքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |