Մեկնարկել է սպորտային մարմնամարզության Ալբերտ Ազարյանի գավաթը 9 հունիսի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանում մեկնարկել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության գավաթը: Մրցաշարն ավանդական է և տեղի է ունենում 7-րդ անգամ: Մասնակցում են 43 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Առաջին օրը մարզիկները հանդես եկան «բազմամարտում»: Մրցանակային տեղեր զբաղեցրին Վահան Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը: «Այսօրվա հաղթողները ելույթ կունենան մարմնամարզական տարբեր գործիքների վրա: Նրանց հետ կմրցեն նաև երկու մարզիկներ Վրաստանից և Իրանից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը: Ալբերտ Ազարյանը խոստովանեց, որ ուրախ է մարզիկների լավ ելույթների համար: «Մրցաշարը կազմակերպված է բարձր մակարդակով: Հուսով եմ, որ ապագայում մասնակցիների թիվը կավելանա: Ինձ դուր եկան Հայաստանի և Վրաստանի մարզիկները, որոնք հաջող ելույթ ունեցան»,- ասել է Ազարյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |