Ընդամենը 1000 արգենտինահայ է հաճախում հայկական դպրոց 9 հունիսի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի հայկական համայնքներում հայեցի կրթության վիճակն անմխիթար է: ՆՄան կարծիք է հայտնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը, որը ՀՀ կառավարության «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքի կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության» ծրագրի շրջանակներում մեկնել էր Բուենոս Այրես: «Ծրագրի շրջանակներում Հարավային Ամերիկա կատարած իմ այցելությունից կարելի է ասել, վիճակն անմխիթար է, բայց ոչ իրենց մեղքով, քանի որ համայնքը միջոցներ չունի զարգացնելու համար մայրենի լեզվով ուսուցումը: Այս ամենը պետք է դիտարկել ծնող-երեխա-ուսուցիչ եռանկյունու շրջանակներում, քանի որ առաջին հերթին ծնողը պետք է նպաստի լեզվի ուսուցմանը»,-ասել է Բեդիրյանը: Ըստ նրա, հայախոսությունը 80 տոկոսով նահանջել է և նույնիսկ հայերենի ուսուցիչները միմյանց հետ օտար լեզվով են խոսում: Արգենտինայում կա 7 հայկական դպրոց: Ըստ Պ.Բեդիրյանի, աշակերտների թիվը հայկական դպրոցներում նվազել է, քանի որ Արգենտինայում 70-75 հազար հայ կա, սակայն հայկական դպրոց ընդամենը 1000 հոգի է հաճախում: Նա նաև անարդյունավետ համարեց ուսուցիչների վերապատրաստումը Հայաստանում, քանի որ նրանք չեն ստանում բավարար գիտելիքներ: Ծրագրի մասնակից ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) հավելեց, որ հիմնական թերությունն այն է, որ հայկական դպրոցներում հայերեն սովորելը պարտադիր չէ: «Էլ ի՞նչ հայկական դպրոց, եթե այնտեղ հայերենը պարտադիր չէ»,-ասել է երգիչը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |