Եվգենի Սատանովսկի. «Թուրքիային վստահել չի կարելի ոչ այն բանի համար, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է» 9 հունիսի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և հիանալի հարաբերություններ`Իսրայելի հետ: Հասկանալի է, որ որևէ խողովակ թշնամի Թուրքիայի տարածքով Իսրայել չի անցնի, քանի որ նա թշնամուց կախում չի թույլատրի: Թուրքիան, որ տասնամյակներ շարունակ Իսրայելի ռազմավարական դաշնակիցն էր, այսօր նրա հակառակորդների շարքում է: Միգուցե դա այն պատճառով է, որ չար լեզուները խոսում են, թե Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Իրանի գազի տարանցիկ ուղին Թուրքիայի տարածքով անցկացնելու մասին», - ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքերի համաձայն, հնարավոր է, որ Թուրքիան պայմանավորվել է Իրանի հետ Իրաքում ամերիկացիների հեռանալուց հետո ազդեցության ոլորտները բաժանելու մասին: «Իսրայելի հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Իսրայելը ինովացիաների խոշորագույն կենտրոն է: Փաստորեն ողջ երկիրը «Կայծքարի հովիտ է»: Իսրայելի հետ մեր հարաբերությունները, համապատասխանաբար, միանգամայն այլ են, քան Թուրքիայի հետ: Կենսատեխնոլոգիաներ, դեղաբանություն, տիեզերական հետազոտություններ, նանոտեխնոլոգիաներ` սա ոչ ամբողջական այն ցանկն է, որի շուրջ Իսրայելի հետ երկխոսություն ենք վարում: Թուրքիայի հետ սրանց մասին խոսելն անիմաստ և անօգուտ է: Դրանք տարբեր և տնտեսական համագործակցության հետ որևէ կապ չունեցող ուղղություններ են», - նշել է Սատանովսկին: Նա գտնում է նաև, որ Ռուսաստանը չի կարող որևէ մեկին վստահել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: «Բանակ, նավատորմ, ռազմավարական նշանակության զորքեր` ահա այն ամենը, ինչին կարելի է վստահել: Ընդ որում, Թուրքիային ոչ մի դեպքում վստահել չի կարելի և ոչ այն բանի համար, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է: Հավերժական է միայն աշխարհաքաղաքական հարևանությունը, իսկ ռազմավարական շահերը միշտ տարբեր են լինում: Խնդրեմ, օրինակ` Իսրայելը: Ժամանակին նա հրաժարվեց Հայաստանին, Հունաստանին զենք մատակարարել` բացատրելով, որ Թուրքիան իր ռազմավարական գործընկերն է: Իսկ Թուրքիան ինչո՞վ փոխհատուցեց: Թուրքիան Իսրայելին թիկունքից դաշունահարեց, որովհետև քաղաքական պատճառներ կային: Վաղն այդպես կհարվածի նաև Ռուսաստանին, եթե նրան պետք լինի: Ռուս-թուրքական հարաբերությունները հետագայում նույնպես փայլուն կերպով կզարգանան, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք թուլանա, իսկ Թուրքիան վերջնականորեն չի հզորանա», - ընդգծել է Սատանովսկին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը |