Human Dynamics KG և Ամերիա ՓԲԸ ընկերություններն աջակցում են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին

Human Dynamics KG և Ամերիա ՓԲԸ ընկերություններն աջակցում են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Human Dynamics KG և «Ամերիա ՓԲԸ» ընկերությունները /Խորհրդատու/ ԴԲ ԾԻԳ-ի կողմից տրամադրվող Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում են «Ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակով տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մատուցում Արդարադատության խորհրդին և Դատական դեպարտամենտին» ծրագիրը, հաղորդում է «Ամերիաբանկի» մամլո ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում Խորհրդատուն սույն թվականի հունիսի 9-ին կազմակերպել է քննարկում բոլոր շահառուների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ` ներկայացնելով առաջարկությունների փաթեթ, որն իր մեջ պարունակում է կիրառական առաջարկներ` կապված դատավորների ընտրության, գնահատման, առաջխաղացման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացներում արդարադատության խորհրդի և դատական դեպարտամենտի գործառույթների հետ: Առաջարկությունների փաթեթն ընդգրկում է հստակ և օբյեկտիվ չափանիշներ և մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են դատավորների մասնագիտական զարգացումը հնարավորինս կանխատեսելի դարձնելու համար: Առաջարկները ներկայացնելիս Խորհրդատուն ուսումնասիրել է Բուլղարիայի, Էստոնիայի և Իսպանիայի փորձը` որպես Հայաստանի համար առավել կիրառելի: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի և մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ, դատավորներ և փաստաբաններ:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպությունն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով ՙԱմերիա՚ խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

Human Dynamics-ը որակյալ խորհրդատվական ծառայություններ առաջարկող առաջատար ընկերություններից է, որը մասնագիտանում է հատկապես ինստիտուցիոնալ զարգացման, արդարադատության և դատական բարեփոխումների, կառավարման ոլորտում կարգի, պետական բյուջեի և ճյուղային քաղաքականությանը վերաբերող հարցերում:

Ընկերությունն աշխատել է ավելի քան 30 երկրում, սակայն նրա հիմնական գործունեությունը ծավալվում է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում: Անցյալ տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է աշխարհագրական ծածկույթը, որը ներկայումս ներառում է նաև Կենտրոնական և Արևելյան Ասիան, Կովկասյան տարածաշրջանը, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան:

Human Dynamics-ը հիմնադրվել է Վիեննայումª 1993թ.: Այն ունի մասնաճյուղեր Սոֆիայում (Բուլղարիա) և սերտ համագործակցում է HD Romania ընկերության հետ Բուխարեստում ու European Consulting Group-ի հետ Բելգրադում (Սերբիա):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---