Հայ ազգային կոնգրեսը ներկայացրեց առողջապահության ոլորտում իր ծրագիրը

Հայ ազգային կոնգրեսը ներկայացրեց առողջապահության ոլորտում իր ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ներկայացրեց առողջապահության ոլորտում իր ծրագիրը: «Քանի որ մեր իշխանությունները չունեն ոչ մի կոնկրետ ծրագիր և որևէ բնագավառում, ՀԱԿ-ը այդ ֆունկցիան վերցրել է իր վրա»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, այս ծրագիրը համաձայնեցված է ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների հետ և բխում է ՀԱԿ հռչակած «100 քայլ» ծրագրից:

Լևոն Զուրաբյանը հաղորդեց նաև, որ ՀԱԿ-ն արդեն վերջացնում է իր աշխատանքները կրթության և գիտության ոլորտի ծրագրի վրա և շուտով այն կներկայացնի հանրության դատին:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հերթին նշեց, որ այդ ծրագիրը համահունչ է ՀԱԿ հռչակած «100 քայլ» ծրագրին: Ծրագիրը բաղկացած է հետևյալ քայլերից` ֆինանսավորումը վաուչերների ձևով ուղղվելու է մարդուն, այլ ոչ թե հիվանդանոցին, տեղի է ունենալու վաուչերների ներդաշնակեցում, որպեսզի մարդը հետո մուծումներ կատարի առողջապահական հիմնադրամ; պետությունը վերահսկելու է առողջապահության ոլորտն իր կողմից սահմանած չափանիշներով; իրականացվելու է կանխարգելիչ առողջապահական քաղաքականություն:

Պարզաբանելով վերը նշված վաուչերների համակարգը` Հրանտ Բագրատյանը նշեց, որ ըստ այս նոր առողջապահական ծրագրի, մարդը պոլիկլինիկայում ստանալով ախտորոշումը, ստանում է համապատասխան վաուչեր, որի վրա գրվում է նրա հիվանդությունը և բուժման արժեքը: Դրանից հետո տվյալ անձը ազատ է ընտրելու այն հիվանդանոցը, որտեղ կգնա և կբուժվի այդ վաուչերի հաշվին: Իսկ հիվանդանոցը ֆինանսների նախարարությունից չի ստանալու և ոչ մի կոպեկ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---