Երևանը ջայլամային քաղաքականություն է վարում Իրանի միջուկային ծրագրի հարցում

Երևանը ջայլամային քաղաքականություն է վարում Իրանի միջուկային ծրագրի հարցում

PanARMENIAN.Net - Ռազմավարական անվտանգության տեսակետից Հայաստանը չի կարող հաշվի չառնել Իրանի գործոնը տարածաշրջանային քաղաքականության մեջ: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Պատժամիջոցների կիրառումը կամ պատերազմն Իրանի դեմ կանդրադառնա Հայաստանի վրա: Այդ համատեքստում ես մեր կառավարության արձագանքն ու պատասխանն Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևին համարում եմ անարդյունավետ»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, պաշտոնական Երևանը ջայլամային քաղաքականություն է վարում այս հարցում` հուսալով, որ խնդիրներն իրենք իրենց կլուծվեն:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---