Մինսկում ընթանում է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների V Միջազգային ամառային դպրոցը

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների V Միջազգային ամառային դպրոցը բացվեց հունիսի 16-ին Մինսկում: Ֆորումին, որը կտևի մինչև հունիսի 22-ը, մասնակցում են մոտ 70 երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թաջիկստանից և Ուզբեկստանից: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունից, շաբաթվա ընթացքում ֆորումի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն Հայրենական Մեծ պատերազմի կարևորագույն խնդիրների շուրջ: Ամառային դպրոցի աշխատանքի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան ԱՊՀ երկրների պատմության Ինստիտուտների առաջատար մասնագետները: Սեմինարների ժամանակ դպրոցները հանդես կգան ամառային դպրոցի թեմայով իրենց զեկույցներով:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի կողմից` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպիչների կարծիքով, ժամանակակից պայմաններում գնալով ավելի լայն տարածում են գտնում Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ աշխարհամարտի պատմության վերանայման փորձերը, որոնք երբեմն հանգեցնում են պատմական ճշմարտության խեղաթյուրմանը և նպաստում պատերազմի արդյունքների վերանայման միտումների առաջացմանը:

Նախորդ` ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների IV Միջազգային ամառային դպրոցը կայացավ 2009 թվականի հունիսին Երևանում (Հայաստան) և մասնակիցներ հավաքեց Համագործակցության 9 երկրներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---