ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից

ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ» տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից, այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: «Բայց, եթե գործող իշխանությունն այն կիրառի, դա կնշանակի ներկայիս օլիգարխիկ համակարգի փլուզում, քանի որ տվյալ ծրագիրն առաջին հերթին ենթադրում է տնտեսության ազատականացում: Հենց դրա համար էլ ՀՀ իշխանությունները չեն օգտագործ այդ ծրագիրը»,-ասել է նա:

Անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին` Վահագն Խաչատրյանն ասել է, որ գնալով տնտեսական ճգնաժամը Հայաստանում խորանալու է, քանի որ ներկայիս հարկահավաքման գործընթացը, երբ հարկերը հավաքվում են մանր ու միջին բիզնեսից, կհանգեցնի վերջինիս վերացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---