Երևանի կենտրոնում ընդդիմության բողոքի ակցիա է ընթանում

Երևանի կենտրոնում ընդդիմության բողոքի ակցիա է ընթանում

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` ֆիլհարմոնիայի համերգասրահի մոտ ընթացող գործադուլին մասնակցում է 500 մարդ, այդ թվում նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Քաղբանտարկյալների ու հալածյալների կոմիտեի կազմակերպած ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հանրահավաքի մասնակիցները պարզել են կալանավորների լուսանկարները և վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին»: Ինչպես հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, գործադուլը շարունակական է լինելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---