2010 թվականի հունվար-մայիսին արտահանումը Հայաստանից ավելացել է 64,5 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010 թվականի հունվար-մայիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,8 մլրդ դոլար` ավելանալով 34,5 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, մայիսին ապրիլի համեմատ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 1,1 տոկոսով:

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 364,1 մլն դոլար` ավելանալով 64, 4 տոկոսով 2009 թվականի հունվար-մայիսի համեմատ, իսկ ներկրումը կազմեց 1,4 մլրդ դոլար`ավելանալով 28,5 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010 թվականի հունվար-մայիսին կազմել է 1047 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---