Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք

PanARMENIAN.Net - Հունիսի 21-22-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքական են հրավիրվել Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում:

Հիշեցնենք, որ նմանատիպ հավաք անցկացվել էր ապրիլի 27-28-ին: Ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`

Դարպասապահներ`

Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»

Պաշտպաններ`

Վահագն Մինասյան «Փյունիկ» Սարգիս Հովսեփյան «Փյունիկ» Աղվան Մկրտչյան Հրայր Մկոյան «Միկա» Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Կիսպաշտպաններ`

Արարատ Առաքելյան «Բանանց» Արտակ Գրիգորյան «Ուլիս» Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Դավիթ Մանոյան «Փյունիկ» Սարգիս Կարապետյան «Բանանց» Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Հարձակվողներ`

Մարկոս Պիզելի «Փյունիկ» Զավեն Բադոյան «Իմպուլս» Գևորգ Ղազարյան «Փյունիկ»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---