Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Վորոնեժի շախմատի օփենում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կես միավորով զիջեց հաղթողներին

Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Վորոնեժի շախմատի օփենում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կես միավորով զիջեց հաղթողներին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ավարտված շախմատի օփեն-առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և բաժանեց 3-5-րդ տեղերը: Նա կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ալեքսանդր Ռախմանովից և Դենիս Խիսմատուլինից (Ռուսաստան):

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, Նիկիտա Մատինյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Սուրեն Պողոսյանը վաստակեցին 5-ական, Տիգրան Սիմոնյանը` 4.5, Գևորգ Հայրապետյանը և Վարդան Գրիգորյանը ` 4-ական, Աղասի Ինանցը` 3 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 103 շախմատիստներ:

Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ռումինիայի Էֆորիե քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա): Մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---