«ԱրմենՏելը» խորհուրդ է տալիս իր բաժանորդներին Dial-up-ից անցնել ADSL տեխնոլոգիաների

«ԱրմենՏելը» խորհուրդ է տալիս իր բաժանորդներին Dial-up-ից անցնել ADSL տեխնոլոգիաների

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը խորհուրդ է տալիս իր բաժանորդներին Dial-up-ից անցնել ADSL տեխնոլոգիային: «Մենք երաշխավորում ենք, որ այդ պրոդուկտից օգտվելու դեպքում, մեր հաճախորդները տհաճ անակնկալներ չեն ստանա առանց իրենց իմացության վիրուսային ծրագրերի կողմից աստղաբաշխական հաշիվների տեսքով»,-հունիսի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «ԱրմենՏել» ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ի պատասխան որոշ ԶԼՄ-ների հրապարակումների:

Վերջին օրերին Զանգվածային լրատվության որոշ միջոցներում գրեթե միաժամանակ լույս տեսան «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ֆիքսված և ինտերնետ կապի ծառայությունների մասին աղավաղված և ոչ ճիշտ տեղեկատվություն պարունակող միանման հրապարակումներ: Դիտարկելով վերոնշյալ փաստը որպես ֆիքսված կապի և դրա մատուցման մանրամասներին ԶԼՄ-երի ոչ բավարար տեղեկացված լինելու ազդակ` Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է. Մատուցելով ֆիքսված կապի ծառայություններ` «ԱրմենՏել» ընկերությունը ղեկավարվում է ՀՀ «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքով, հեռախոսային ծառայությունների տրամադրման և օգտագործման կանոններով և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այլ որոշումներով: Ֆիքսված հեռախոսակապի ծառայությունները կարգավորվում և տրամադրվում են ՀԾԿՀ թիվ 340 որոշմամբ (24 օգոստոսի 2007թ.) հաստատված սակագներով: Ընկերությունը խստապես հետևում է իր գործունեության համապատասխանությանը նորմատիվ ակտերին, որին մեծ ուշադրությամբ հետևում է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«ԱրմենՏել» ընկերությունը ճանաչվել է գերիշխող ֆիքսված հեռախոսակապի և տվյալների փոխանցման միջազգային տրանզիտի ոլորտում, չնայած վերջինիս պարագայում, մեր կարծիքով, շուկան բավականին մրցունակ է, և մեր ընկերությունը անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող գներ թելադրել: «Վիմպելկոմ»-ը հայաստանյան շուկա մուտք գործելու առաջին իսկ օրից մտադիր էր հրաժարվելու բոլոր` այդ թվում նաև ֆիքսված կապի մենաշնորհային իրավունքներից: Այդ ամենի հետ մեկտեղ Ընկերությունը կատարեց զգալի ներդրումներ` ուղված լարային կապի ոլորտի զարգացման Հայաստանի Հանրապետությունում: Հեռահաղորդակցության ոլորտում հանդիսանալով ռուսական խոշորագույն ներդրողը մենք զարգացնում և կատարելագործում ենք լարային ենթակառուցվածքը` պատասխանատվություն կրելով ռազմավարական ուղություններից մեկի համար. այն է ապահովել անվտանգության և կապի կայունություն Հայաստանի Հանրապետությունում:

Վերջին տարիների ընթացքում մենք բառացիորեն հարյուր միլիոնավոր դոլարներ ենք «թաղել հողի մեջ»: Այս միջոցները ծախսվեցին դեռևս սովետական ժամանակից մեզ ժառանգված ֆիքսված կապի թվայնացման և մալուխային ցանցի արդիականացման համար: Թվային տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ մենք զգալի ռեսուրսներ ներդրեցինք նորագույն բիլլինգային համակարգի տեղադրման համար, որպես գործընկեր ընտրելով խոշորագույն ծրագրային ապահովում իրականացնող AMDOCS ընկերությանը, որի հաճախորդներն են այնպիսի խոշորագույն օպերատորներ, ինչպիսիք են VODAFONE, Telefonika, T-Mobile, AT&T, Австрия –Телеком և այլն:

Թվային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն ընձեռեց մայրաքաղաքում և Հայաստանի շրջաններում ներդնել լայնաշերտ ինտերնետ մատչում ADSL տեխնոլոգիայի հիման վրա` Hi–Line բրենդի ներքո: Այս ամենի արդյունքում նվազեցին ինտերնետի գները, որոնք նպաստեցին թվային անջրպետի կրճատմանը և երկրի ինտեգրմանը համաշխարհային տեղեկատվական միջավային` ապահովելով լայնաշերտ ինտերնետ մատչում գրեթե բոլոր ՀՀ մարզերում: Վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից իրականացված աշխատանքի արդյունքները տեսանելի են բոլորին: Գների իջեցումը կարճ ժամանակահատվածում ինտերնետը էլիտարից դարձրեց մասսայական օգտագործման առարկա: Կարճ ժամանակահատվածում աճեց ինտերնետ թափանցելիության մակարդակը երկրում:

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության տեխնոլոգիաների զարգացման արդյունքում հին և սպառողի գրպանի համար վտանգավոր Dial-up ծառայությունը գրեթե արդեն անցյալում է, և չիգիտես ինչու վերջին մի քանի օրերի ընթացքում այն հայտնվեց որոշ զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Խնդիրը նոր չէ, դրա մասին բազմիցս հիշատակվել է անցյալում, իսկ խնդրի լուծումը կախված չէ միայն «ԱրմենՏել» ընկերության գործունեությունից, որը մշտապես հետևում և արգելափակում է նմանատիպ բոլոր ուղղությունները: Այսպես օրինակ, պատահեց Լիտվայի ուղղություններից մեկի հետ, որի մասին նաև հիշատակվում է հոդվածներից մեկում:

Վաղուց հայտնի է, որ համակարգչի միացման ժամանակ իրականացված զանգերը չեն կատարվում հենց բաժանորդի կողմից, նման զանգերն իրականցվում են ավտոմատ կերպով վերոնշյալ համակարգչային ծրագրերի միջոցով, որոնք տեղադրվել են համակարգչում առանց բաժանորդի իմացության, կասկածելի հուսալիություն ունեցող ռեսուրսների օգտագործման ընթացքում: Այդպիսի երևույթների պատճառ է հանդիսանում «համակարգչային հիգիենայի» կանոններին չհետևելը. շատ օգտվողներ լուրջ չեն վերաբերում այդ կանոններին, իսկ որոշներն էլ ընդհանրապես չգիտեն դրա մասին: Ընկերությունն իր կողմից առաջարկում է միջազգային և միջքաղաքային զանգերի արգելափակման անվճար ծառայություններ, իսկ սոցիալական ռազամավարության շրջանակում իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ` ուղղված հասարակության իրազեկման բարձացմանը: Հաճույքով կարող ենք նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում նմանատիպ վիրուսներից տուժած քաղաքացիների բողոքները նվազել են տասնյակ անգամ:

Որոշ անպատասխանատու մարդկանց հայտարարություն այն մասին, որ իբրև միջազգային իրավապահ կազմակերպություններ ներառված են եղել ընկերության գործունեության կամ բաժանորդների հաշիվների գումարների ներման գործընթացում չեն համապատասխանում իրականությանը և հիվանդ երևակայության արդյունք են: Որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի նմանատիպ անհեթեթ պնդումներին Ընկերությունը մտադիր է դիմել Ինտերպոլ պաշտոնական բացատրության համար և պատասխանը ներկայացնել հանրությանը: «ԱրմենՏել» ընկերությունը, այնպես ինչպես իր բաժանորդները, խորապես հետքրքրված է նման խարդախությունները հնարավորինս արագ հայտնաբերելու և վերացնելու հարցում: Ինտերնետ վիրուսների կողմից կոմերցիոն համարներին կատարված զանգերից ստացված գումարը Ընկերությունը վճարում է միջազգային օպերատորներին:

Եզրափակելով կցանկանայի հայտնել իմ խորին շնորհակալությունը հայաստանյան ԶԼՄ-ներին, որոնք ցուցաբերում են մասնագիտական բարձր մոտեցում և անաչառություն հասարակությանը հուզող սուր հարցերի լուսաբանման գործում: Կոչ ենք անում մեր գործընկերներին շարունակել դիմել Ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայություն բացատրություն կամ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով: Ցավոք, պետք է նշեմ, որ կան նաև այնպիսիները, ովքեր ինտերնետից օգտվողներին օգնելու փոխարեն (և դա վերաբերում է ոչ միայն մեր բաժանորդներին) օգտագործում են այս թեման բացառապես պրովոկացիոն հոդվածներ հրատարակելու նպատակով: Ինչու անիմաստ և ոչ ճշգրիտ հոդվածների փոխարեն չտրամադրել հասարակայնությանը թեմատիկ տեղեկատվություն: Մենք միայն կողջունենք և կաջակցենք այդպիսի մոտեցմանը:

Հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին հրաժարվել dial-up տեխնոլոգիայից և օգտվել մեգաբայթային սակագնային փաթեթների ծառայությունից: Մենք առաջարկում ենք գերարագ ինտերնետ և երաշխավորում, որ այս ծառայությունից օգտվողները չեն բախվի ոչ ցանկալի աստղաբաշխական գումարի հետ, որն առաջացել է առանց վերջիններիս իմացության վիրուսային ծրագրերի միջոցով իրականացված զանգերի դիմաց, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---