Ադրբեջանի դիվերսիան Արցախի ԶՈւ շփման գծում պառակտում է մտցրել ադրբեջանական ԶԼՄ-ներում

Ադրբեջանի դիվերսիան Արցախի ԶՈւ շփման գծում պառակտում է մտցրել ադրբեջանական ԶԼՄ-ներում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում հյուսիս-արևելյան ուղղությամբ հունիսի 19-ին պառակտում են մտցրել ադրբեջանական ԶԼՄ-ներում: Այդ մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«ԶԼՄ-ների մի մասը գրել է հայկական կողմից հարձակման մասին, մեկ այլ կողմը խոսել է այն մասին, որ հարձակվող կողմն Ադրբեջանն է եղել: Դա խառնաշփոթ է առաջացրել Ադրբեջանի քարոզչական մեքենայում»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը: ԵՊՀ լրագրության ֆակուլտետի տեղեկատվական անվտանգության դասախոս Անահիտ Մենեմշյանի կարծիքով, ադրբեջանական քարոզչությունն ավելի շատ աշխատում է ապատեղեկատվության ծավալի, քան որակի վրա: Դրա հետ կապված են մեծ քանակությամբ վրիպումները, որոնք կատարում են աղբյուրները, իսկ երբեմն ուղղակի անտրամաբանական տեղեկատվություն է: «Սկզբից հայտնվում էր այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատի սպանված զինծառայողը թաղված է, որոշ ժամանակ անց տեղեկություն է հայտնվում այն մասին, որ հայկական կողմը չի տալիս մահացածի մարմինը»,- ասել է Մենեմշյանը:

Փորձագետների կարծիքով, հայ լրագրողներն արտակարգ իրավիճակում իրենց ակտիվ չեն պահել: Մասնավորապես, միջազգային փորձագետների կողմից քիչ մեկնաբանություններ են ստացվել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---