Habitat for Humanity ընկերությունը Հայաստանի բնակիչներին աջակցող հերթական ծրագիրն է սկսել

Habitat for Humanity ընկերությունը Հայաստանի բնակիչներին աջակցող հերթական ծրագիրն 
է սկսել

PanARMENIAN.Net - Հայստանում Habitat for Humanity ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է միկրովարկերի տրամադրումը Հայաստանի մարզերի, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչներին, որոնց վաստակը միջինից ցածր է, բնակարանային պայմանները բարելավելու համար:

Այդ մասին հայտնել է ընկերության բնակարանային ֆինանսավորման բաժնի ղեկավար Նարինե Թերզյանը հունիսի 24-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, Habitat for Humanity Արմենիա ընկերությունը միջնորդ է հանդիսանում Հայաստանի բանկերի ու բնակիչների միջև, որոնց վարկեր են հարկավոր, սակայն պայմաններ չկան ստանալու համար: Ընկերության միջոցով բնակիչներին տրամադրվում են վարկեր 5-20 տարի ժամկետով, անտոկոս կամ փոքր տոկոսադրույքներով: «Առաջին անգամ անկախացումից ի վեր այդ մարդիկ հնարավորություն կստանան վերանորոգել իրենց բնակարանները մեր ընկերության օժանդակությամբ»,-ասել է Նաիրա Թերզյանը:

Ծրագիրն իրականացվում է Երևանում, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում` 3 հայկական և մի խումբ հոլանդական ընկերությունների համատեղ ջանքերով:

Կարիքավոր ընտանիքիների բնակարանների վերանորոգման աշխատանքները կատարում են երիտասարդ կամավորները:

Habitat for Humanity ընկերությունը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմանները: Հայաստանում այն գործում է 2000 թվականից ի վեր: Հայաստանում գործելու տարիներին այն օգնել է 580 ընտանիքի: Ծրագրի օգնությամբ նախատեսվում է օժանադկել ևս 600 ընտանիքի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---