Հայաստանն ու Քուվեյթը կստորագրեն ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար պարոն Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա աշխատանքային հանդիպում, որի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն ֆինանսատնտեսական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել նաև ՙՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին՚ համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---