Հայէկոնոմբանկը նախատեսում է իր ցուցանիշների 10-15 տոկոս աճ

Հայէկոնոմբանկը նախատեսում է իր ցուցանիշների 10-15 տոկոս աճ

PanARMENIAN.Net - «Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգմանաժամը` Հայէկոնոմբանկը հաջողությամբ փակել է 2009-ը` ստանալով շուրջ 234 մլն դրամ շահույթ»,- բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ լրագրողներին ասել է Հայէկոնոմբանկի կառավարման նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը: Նրա խոսքերվ, ճգնաժամն ազդել է բանկի աճի ցուցանիշների վրա և դրանք տարեսկզբին նախատեսվածից ցածր են եղել: Միաժամանակ նա կարծում է, որ շուկայում պասիվությունը կրճատվում է ,և ընթացիկ տարում նախատեսված է ցուցանիշների 10-15 տոկոս աճ:

«2009-ին բանկն իրագործել է ակտիվների տեղափոխություն, այսինքն նա գնացել է բարձր իրացվելիության ապահովման, արդյունքում եկամտային ակտիվները դարձել են բարձր իրացվելություն ունեցող ակտիվներ, որի հետևանքով տուժել է շահույթը, բայց ընթացիկ տարում այդ միտումները կտրուկ կլավանան»,- ավելացրել է նա:

Հայկ Մկրտչյանը բանկի ձեռքբերում համարեց Գյումրի քաղաքում երկրորդ մասնաճյուղի` «Շիրակի» բացումը, ինչպես նաև հաղորդեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է ընդլայնել մասնաճյուղերի ցանցն այն մարզերում, որտեղ բանկը դեռ չի ներկայացվել: Եվս մեկ ձեռքբերում համարեց այն, որ բանկը դարձել է Հայաստանի քարտային շուկայի առաջատարը:

Բացի դրանից, 2009-ի երկրորդ կեսին հիփոթեքային շուկայում նոր հոսք է նկատվել, ընդ որում տոկոսադրույքներն էապես չեն կրճատվել, և տվյալ պահին Հայէկոնոմբանկն առաջարկում է վարկեր տարեկան 12-16 տոկոս տոկոսադրույքով: Միաժամանակ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով վարկերը տրամադրվում են8.5 տոկոս տոկոսադրույքով:

Իր հերթին, Հայէկոնոմբանկի անդամ Անահիտ Սիմոնյանը հաղորդեց, որ տարեկան շահույթից 163 մլն ուղորդվելու է բաժնետերերի շահաբաժինների վճարմանը, ինչը կազմում է տարեկան 7 տոկոս եկամուտ կամ 175 դրամ մեկ բաժնետոմսի համար: Միաժամանակ նա նշեց, որ մեկ բաժնետոմսի համար 2500 դրամ նվազագույն արժողության պայմաններում բանկի բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը կազմել է 9320 դրամ, իսկ շուկայական արժեքը` 7230 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---