Հայաստանը և Ավստրիան մտադիր են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումը։ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը նշել է, որ Ավստրիայի կառավարությունը շահագրգռված է ակտիվացնելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։

Խոսելով Եվրոպական Միության հետ համագործակցության ընթացքից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է Եվրոպական հարևանության քաղաքականության «Արևելյան գործընկերության» ծրագրի կարևորությունը։ Որպես տնտեսական համագործակցության զարգացման առաջնային պայման` կողմերն առանձնացրել են Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև բարենպաստ պայմանների ստեղծումը ներդրումային դաշտի ընդլայնման համար։

Զրուցակիցներն ընդգծել են նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---