Ռիչարդ Կիրակոսյան. Ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ճնշումն ուղղված է Ադրբեջանին

Ռիչարդ Կիրակոսյան. Ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ճնշումն ուղղված է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - G8 գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին նորույթ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ակնհայտ է, որ ճնշումն ուղղված է Ադրբեջանին: «Դա կոչ է Ադրբեջանին` դադարեցնել ռազմատենչ հռետորությունը և վերադառնալ բանակցությունների դիվանագիտական ընթացքին ՄԽ միջնորդությամբ»,- ասել է Կիրակոսյանը, ավելացնելով,որ G8-ը շարունակում է ի դեմս Բաքվի տարածաշրջանային անվտնագության սպառնալիք տեսնել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահականգործողությունները, վերադառնան մշտական բնակության վայրեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---