Մեծ Բրիտանիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կրառումից28 հունիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ցավում է հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպի հետևանքով զոհերի համար և գտնում է, որ ուժի կիրառումը և նման միջադեպերն անընդունելի են: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Երկու կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից: Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ շեշտում է բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը հասնելու կարևորությունը: Մենք հուսով ենք, որ նման միջադեպեր այլևս չեն լինի և խրախուսում ենք երկու կողմերին ակտիվացնել ջանքերը վերջնական և երկարատև լուծման հասնելու համար»,-ասաց դիվանագետը: Նա հավելեց, որ վերջին միջադեպն անհանգստության տեղիք է տալիս, սակայն Մեծ Բրիտանիան կարծում է, որ իրավիճակը հեռու է պատերազմի վերսկսումից: Մեծ Բրիտանիան ՄԽ ձևաչափի փոփոխության կողմնակից չէ: Լոնսդեյլը նաև նշեց, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |