Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունը

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունը: Առաջնության բացումից առաջ լրագրողների հետ հանդիպել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը և Եվրոպայի FIBA փոխնախագահ Ջոն Գոնսալեսը:

Գոնսալեսը նշել է, որ տպավորված է առաջնության կազմակերպման մակարդակից: «Եվրոպայի FIBA անդամ են հանդիսանում 51 երկրներ: Կարծում եմ, որ մենք չենք սխալվել` Հայաստանին ընտրելով որպես կազմակերպիչ»,- ասել է նա:

Ռոստոմյանի խոսքերով, Հայաստանի ֆեդերացիան արել է ամեն ինչ, որպեսզի առաջնությունն անցնի բարձր մակարդակով:

Մրցաշարի առաջին օրը կկայանան Մոլդովա-Անդորրա, Հայաստան-Ջիբրալթար և Շոտլանդիա-Մալթա հանդիպումները:

Առաջնությունը տեղի կունենա «Միկա» մարզահամալիրում և կավարտվի հուլիսի 3-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---