Մանուկ Վարդանյան. 2009-ն աննախադեպ էր ճանապարհաշինության տեսակետից

Մանուկ Վարդանյան. 2009-ն աննախադեպ էր ճանապարհաշինության տեսակետից

PanARMENIAN.Net - 2009-ն աննախադեպ էր ճանապարհային շինարարության տեսակետից: Այդ ոլորտում վերակագնվել է 411 կմ ճանապարհահատված, որից 112կմ-ը` պետբյուջեի միջոցների հաշվին (11.5 մլրդ դրամ), ընդ որում 85 կմ արդեն հանձնվել է շահագործման, ՀԲ աջակցությամբ վերականգնվել է 153.15 կմ հատված 16.8 մլրդ դրամ արժողությամբ, իսկ Զարգացման ասիական բանկի աջակցությամբ` 140.57 կմ ճանապարհ 14.2 մլրդ արժողությամբ: Այդ մասին հունիսի 28-ին, որը համընկել էր պաշտոնավարման 100 օրվա հետ, ՀՀ կառավարության մամլո կենտրոնում լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Խոսելով ճանապարհային շինարարության ընթացիկ իրավիճակի մասին` նա նշել է, որ 2010-ին այդ ոլորտի համար պետբյուջեն նախատեսել է 2 մլրդ դրամ, ՀԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է 10 մլրդ դրամ արժողությամբ 84 կմ ճանապարհահատվածի շինարարություն: Նրա խոսքերով, 2010-ի հունիսի 8-ին համաձայնագիր է ստորագրվել կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար (շուրջ 190 կմ) 50 մլն դոլար արժողությամբ, որոնցից 10 մլն դոլարը հատկացվելու է պետբյուջեից: «Այս ծրագիրը առանձնահատկություն ունի, քանի որ ուղղված է ներկրվող բիտումի կրճատմանը և շինարարության ոլորտում տեղական նյութերի օգտագործմանը»,- ասել է նախարարը: Նա ավելացրել է, որ միայն 2009-ին ստեղծվել է շուրջ 3000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ տեղական աշխատուժի ներգրավմամբ:

Նախարարը նաև հավելել է, որ ընթացքի մեջ են Զարգացման ասիական բանկի հետ բանակցությունները 117.8 կմ-ի վերանորոգման շինարարական աշխատանքները մինչև 2011-ի կեսը երկարացնելու համար 8 մլն դոլար ներգրավելու ուղղությամբ, «քանի որ առջևում ձմեռ է և այդ շրջանում շինարարական աշխատանքները կանգ են առնում»:

Ինչ վերաբերվում է տրասնպորտային օբյեկտները պատշաճ վիճակում պահելուն և շահագործելուն, ինչպես նաև 3393 կմ երկարությամբ միջպետական և պետական նշանակության ավտոճանապարհներին, ապա դրա համար նախատեսված է 5.5 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---