Ստեփան Սաֆարյան. Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին28 հունիսի 2010 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իհարկե, միջազգային հանրությունը երբեք օբյեկտիվ վերաբերմունք չի ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հանդեպ, ինչը միշտ մտավախություններ է առաջ բերել: Սակայն Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք, համբերատար վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հանդեպ, հայկական կողմին ստիպում են շարունակել բանակցությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, նախագահների վերոնշյալ դիրքորոշումը մեծ ռիսկ է պարունակում բանակցային գործընթացի համար առհասարակ: «Ադրբեջանը մի կողմից «մատը պահում է ձգանի վրա», իսկ մյուս կողմից, իբր, պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցային գործընթացը»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլայում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահ գործողությունները, վերադառնան մշտական բնակության վայրեր: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |