Գերտերություններն Ադրբեջանին ապտակելու փոխարեն փորձում են ավելի շատ կոնֆետներ տալ նրան

Գերտերություններն Ադրբեջանին ապտակելու փոխարեն փորձում են ավելի շատ կոնֆետներ տալ նրան

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ճիշտ հասկանա Ադրբեջանի կողմից հնչող պատերազմի սպառնալիքի էությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղում չսպասված պատերազմի վերսկսման հավանականություն կա: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, այդ պատերազմը կարող է շատ շուտ մեծ մասշտաբների հասնել: «Նման հավանականության դեպքում շատ կարևոր է, որ Հայաստանը կողմնորոշվի, թե ինչպես է պատասխանելու Ադրբեջանի ագրեսիային: Եթե այդ պատասխանը լինի թույլ, ապա Ադրբեջանը կարող է առավել ուժգնացնել իր գործողությունները: Եթե պատասխանը լինի համարժեք, ապա դա ևս կարող է նպաստել ագրեսիայի ուժեղացմանը, նշեց փորձագետը: Նրա գնահատմամբ, Ադրբեջանի զինված ուժերի թույլ և անկանխատեսելի լինելու հանգամանքն ավելի է մեծացնում պատերազմի հավանականությունը»,-ասել է փորձագետը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների G8 շրջանակներում արված հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ այդ հայտարարությամբ գերտերությունները փորձում են Ադրբեջանին բերել դիվանագիտական սեղանի մոտ: Ըստ փորձագետի, այսօր Ադրբեջանը հիասթափված է բանակցություններից, և, առաջընթացի հնարավորություն չտեսնելով, փորձում է սպառնալիքի տակ դնել հնարավոր հայ-թուրքական կարգավորման գործընթացը: «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի համար հիմա անբարենպաստ մթնոլորտ է` Ադրբեջանն իրեն պահում է շփացած երեխայի պես, որը մնացել է առանց կոնֆետի և գերտերությունները նրան ապտակ հասցնելու փոխարեն, փորձում են ավելի շատ կոնֆետներ տալ»,-ասել է փորձագետը:

Այսօր, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Հայաստանը, լինելով դոմինանտ ռազմական ուժ տարածաշրջանում, սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար և միջազգային հանրությունն այդ առումով պետք է իր բոլոր սպասելիքները կապի միայն Ադրբեջանի հետ` նրան հասցեագրելով խաղաղության իր կոչերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---