ՀՀ ԿԲ-ը թողարկել է «Լվածաղիկ Զանգեզուրի» արծաթե հուշադրամը

ՀՀ ԿԲ-ը թողարկել է «Լվածաղիկ Զանգեզուրի» արծաթե հուշադրամը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:

Հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը, որի ծաղկաթերթիկների պատկերը անցնում և շարունակվում է դարձերեսին: Դիմերեսի դաշտի աջում եզրաշուրթի մոտ պատկերված է երկու ծաղկաթերթիկ, որից ներքև եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտում ծաղկի և ծաղկաթերթիկների միջև ոճավորված պատկերներ են: Դաշտի ներքևի մասում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը և ցողունները: Ծաղկի պատկերից ներքև մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և հարգի պայմանական գրառումը` «Ag 925»: Եզրաշուրթի շրջագծով վերևի աջում հայերեն, իսկ ներքևի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» և «Tanacetum zangezuricum»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

ՀՀ ԿԲ-ը թողարկել է 925 հարգի, 38.61տրամագծով, 28.28գ զանգվածով 10 000 արծաթե հուշամեդալ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---