Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան. 2010-ին ՓՄՁ վարկավորման ծավալն աճել է 23 տոկոսով

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան. 2010-ին ՓՄՁ վարկավորման ծավալն աճել է 23 տոկոսով

PanARMENIAN.Net - ՓՄՁ վարկավորման աճն այս տարի կազմում է 23 տոկոս, ԱՄՆ 31մլն դոլարից հասնելով ԱՄՆ 38մլն դոլարի: Այդ մասին լրագրողներին ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Ի հավելումն, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ՓՄՁ վարկավորման շրջանակներում դիտարկում է նաև պարզ վարկավորման սխեմայով մինչև ԱՄՆ 150 հազար դոլարի վարկավորում, որի պորտֆելը այս տարի աճել է 50 տոկոսով, ԱՄՆ 4մլն դոլարից հասնելով ԱՄՆ 6 մլն դոլարի:

«Տարեկան կտրվածքով սպասվում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի զգալի աճ` մինչև 40 տոկոս, տվյալ պահին աճն արդեն կազմում է 29 տոկոս»,- ասել է նա:

Հիփոթեքային վարկավորման պորտֆելը 2010 մայիս ամսվա վերջի դրությամբ կազմել է ԱՄՆ 45 մլն դոլար, մինչև տարեվերջ նախատեսվում է ԱՄՆ 10մլն. դոլարի աճ:

Բացի դրանից, Քլիֆորդի խոսքերով, վարկերի տոկոսադրույքները հայկական շուկայում կրճատվում են, և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, կախված առաջարկից և պահանջարկից, նույնպես պարբերաբար վերանայում է տոկոսադրույքների չափսերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---