Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ

Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ

PanARMENIAN.Net - Էրդողանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ G8 շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ նման է հետևյալ հայկական ասացվածքին. «մենք թուրքերին պատուհանից ենք շպրտում, նրանք դռնից են մտնում, դռնից ենք շպրտում` պատուհանից են մտնում»: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: «Թուրքիայի վարչապետի մյուս հայտարարությունը, թե իբր, 2005թ. Էրդողանը առաջարկել էր Ռոբերտ Քոչարյանին ստեղծել Հայոց ցեղասպանության փաստն ոսումնասիրող պատմաբանների հանձնաժողով, և հայկական կողմը չի պատասխանել այդ առաջարկին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Դեռևս այն ժամանակ հայկական կողմը նշել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն միջկառավարական մակարդակով»,-ասել է Շարմազանովը: Ըստ նրա, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մենք նշում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող դառնալ քննարկման առարկա և հայկական կողմը ամեն ինչ անելու է ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---