Էդուարդ Շարմազանով. Մենք դրական ենք գնահատում Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Հայաստան

Էդուարդ Շարմազանով. Մենք դրական ենք գնահատում Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան դրական է գնահատվում: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ, որ այցի շրջանակներում կառուցողական քննարկում տեղի կունենա և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, և ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն միշտ ողջունել է ՀՀ նախագահի ջանքերն ինչպես սկզբում, այնպես էլ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով: Կարծում եմ, նաև այս այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր, որոնք բավականին ակտիվացել են վերջին 1,5 տարվա ընթացքում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---