Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը 2-րդ հաղթանակն է տարել «C» դիվիզիոնի Եվրոպայի առաջնության ժամանակ29 հունիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին «Միկա» մարզահամալիրում կայացան բասկետբոլի կանանց «C» դիվիզիոնի Եվրոպայի առաջնության 2-րդ օրվա խաղերը: «A» խմբում առաջինն իրենց ուժերը չափեցին Ջիբրալթարի և Անդորրայի հավաքականները, որոնք առաջին հանդիպումներում պարտություն էին կրել համապատասխանաբար Հայաստանի ու Մոլդովայի հավաքականներից: Այս հանդիպման ժամանակ 45:70 հաշվով հաղթանակ տարան Անդորրայի հավաքականի բասկետբոլիստուհիները: Այնուհետև հարթակ դուրս եկան խմբի առաջատարները` Հայաստանի ու Մոլդովայի հավաքականները: Խաղն ընթացավ համառ պայքարի մթնոլորտում, և չնայած, որ հայ բասկետբոլիստուհիները խաղի սկզբում զիջում էին մրցակիցներին, նրանք կարողացան կենտրոնանալ և 64:71 հաշվով հաղթանակ տանել: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը «A» խմբի առաջատարն է: «B» խմբում Մալթան 35:64 հաշվով հաղթեց Շոտլանդիայի հավաքականին: Խմբի առաջատարը Մալթայի հավաքականն է: Հունիսի 29-ին իրենց ուժերը կչափեն Ուելսի և Շոտլանդիայի հավաքականները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |