Երևանում տեղի կունենա սեմինար ԵՄ երկրների հետ համագործակցող փոքր և միջին ձեռնարկությունների համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու սեմինար ԵՄ երկրների հետ համագործակցող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մամլո ծառայությունը, սեմինարի ընթացքում ձեռնարկատերերը կծանոթանան ԵՄ իրենց ապրանքը ներմուծելու վերաբերյալ պահանջներին, հարկերին, մաքսատուրքերին ու այլ դրույթներին:

Սեմինարը կազմակերպել ենՀայաստանում ԵՄ ներկայացուցչությունը, ԵՄ խորհրդատվական խումբը, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը և AEPLAC-ը (Տնտեսական քաղաքականության ու իրավունքի հայ-եվրոպական քոնսալթինգային կենտրոն):

Բացի դրանից, հաղորդագրության համաձայն, հուլիսի 2-ին նման մի սեմինար տեղի կունենա նաև Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---