Վաչե Գաբրիելյան. Հայաստանում լավ հեռանկարներ կան կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար

Վաչե Գաբրիելյան. Հայաստանում լավ հեռանկարներ կան կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար

PanARMENIAN.Net - «Հայաստանում լավ հեռանկարներ կան կորպորատիվ պարտատոմսերի շուկայի, ինչպես նաև այլ արժեթղթերի շուկայի զարգացման համար»,-հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով հուլիսի 1-ի «ԱՊՀ և Բալթիայի երկրների պարտատոմսերի VII կոնգրեսում»: Ներկայացնելով Հայաստանի ֆինանսական համակարգը` նա ասել է, որ այստեղ գերակայում են բանկերը, որոնց ակտիվները ֆինանսական համակարգում կազմում են 93 տոկոս, իսկ ներդրումային ընկերությունների ակտիվները` շուկայի 1-1,5 տոկոսը:

Առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գործում է 14 կորպորատիվ էմիտենտ, որոնցից 5-ը բանկեր են և մեկը ներդրումային ընկերություն, և խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որոնց պարտատոմսերը ցուցակում են անցել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում: Նույն ժամանակաշրջանի համար կորպորատիվ պարտատոմսերի շուկան երրորդ տեղում է արժութայինից հետո, որի գործարքները նույնպես բորսայում են կատարվում, իսկ երկրորդ տեղում են ռեպո-ծառայությունները: «Գործարքների ծավալը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ կազմել է 4,2 մլրդ դրամ, որոնցից 75 տոկոսը` գործարքներ են կորպորատիվ պարտատոմսերի գծով»,-ասել է Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես նշել է ԿԲ փոխնախագահը, Երևանում մեկնարկող եկօրյա կոնգրեսը հետապնդում է նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակ` հավելելով, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որի օրինակ կարող է ծառայել այն փաստը, որ ՀՀ առևտրային բանկերի կապիտալի 75 տոկոսը օտարերկրյա կապիտալ է, այդ թվում ռուսական, արևմտաեվրոպական: «Պետությունն ամեն ինչ անում է, ստեղծելու համար բարենպաստ նեթակառուցվածքներ բիզնեսի զարգացման համար»,-ասել է նա:

Ձեռնարկված քայլերի թվում Վաչե Գաբրիելյանը նշել է վարկանիշերի շնորհումը բոլոր արտաբանկային էմիտենտներին, «Ազգային հիփոթեքային ընկերության» ստեղծումը, որը պարտատոմսեր կթողարկի: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը մտադիր է ձեռնամուխ լինել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը և օրերս ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը, որի համաձայն 2014 թվականից ի վեր երկրում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, որին կմիանան 40-ից երիտասարդ բոլոր անձիք: «Դա ևս մեծ հեռանկարներ կստեղծի կորպորատիվ հատվածի զարգացման համար, քանի որ կորպորատիվ հատվածը կտեսնի այն գումարների առկայությունը, որոնք նա կկարողանա ներգրավել»,-ասել է նա: ԿԲ ներկայացուցիչը հավելել է նաև, որ քանի որ գումարները կհոսեն տնտեսության իրական հատված, ապա բազմաթիվ կորպորատիվ խաղացողների մոտ ցանկություն կառաջանաս ավելացնել պարտատոմսեի թողարկումն արդեն 2011-12թթ.: Բացի այդ, 2011 թվականից Հայաստանում կգործի կամավոր կուտակային հիմնադրամ:

Անդրադառնալով բարենպաստ օրենսդրական դաշտին` նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքով ներդրումներ են թույլատրվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև օտարերկրյա արժեթղթերի միջոցով` նշելով, որ նման կոնգրեսները թույլ են տալիս արժեթղթերի շուկայի մասնակիցներին ծնոթանալ երկրում առկա ներդրումային հնարավորություններին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---