Արկադի Տեր-Թադևոսյան. Ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին մեր կործանման սկիզբը կդառնա

Արկադի Տեր-Թադևոսյան. Ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին մեր կործանման սկիզբը կդառնա

PanARMENIAN.Net - «Ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին մեր կործանման սկիզբը կդառնա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, Երևանին այդպես էլ չհաջողվեց Բաքվի հետ դիվանագիտական պայքարում օգտագործել պատերազմում տարած իր հաղթանակը, ինչի մասին են վկայում Հայաստանի համար ոչ շահավետ 1994 թվականի հրադադարի պայմանները, որտեղ նշված է զորքերի դուրս բերումը ազատագրված տարածքներից: «Հայաստանը պետք է վերլուծի սխալները` ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար»,-ասել է Տեր-Թադևոսյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների` Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների վերջին հայտարարությանը` նա նշեց, որ այդ հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության բացասական գնահատականն է:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցին Հայաստան` Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ իր այցի գլխավոր նպատակն է ստիպել Հայաստանին, որ նա ընդունի այն պայմանները, որոնք պարունակվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ G8 գագանթաժողովում, որն անցնում է Կանադայում: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներս, հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագիր մշակելու հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի դրությների վրա և 2009 թ. հուլիսին Ակվիլայում արված հայտարարության վրա, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը անվտանգության և ինքնավարության երաշխիքով, միջանցքի առկայությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավաբանական կարգավիճակը կսահմանվի ավելի ուշ` ժողովրդի կամքի արտահայտման միջոցով»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---